Ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա. Էդմոն Մարուքյան. VIDEO

Մանրամասներ

ա

23-ին մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ Համագումարի առաջին հատվածում ելույթներով են հանդես գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ իրենց քաղաքական ուժը այլընտրանք է Հայաստանի ապագան կառուցելու համար, այդ իսկ պատճառով կոչ են անում իրենց քվեարկել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-հայտարարեց կուսակցության կառավարման խորհրդի անդամ Գևորդ Գորգիսյանը:

Սահմանադրության դրույթների փոփոխությունից մինչև կրթական համակարգի ֆինանսական բարելավում, նախագահի և խորհրդարանի լիազարությունների ընդլայնում՝ խոստացան լհկականները երկիրը ոտքի կանգնեցնելու իրենց ծրագրի մասին խոսելիս, բայց նրանց ղեկավարը չբացառեց, որ հնարավոր է ընտրություններ տեղի չունենան, քանի որ օր-օրի թշնամին իր զինուժը համախմբում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում. «Եթե այս վիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա, որովհետև եթե ամեն օր ադրբեջանական զինուժը պետք է շատանա մեր տարածքում՝ ինչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»,- կարծիք է հայտնել ԼՀԿ կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ Թերթ.am-ի տեսանյութում: