Հիմա որ ասում եք՝ փորձեք ձեր բախտը… թուրքին եք ասում, թե՞ Նիկոլին ու նրա կնոջը, ում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը դարձաք 2021-ի մարտի 9-ին

Միհրան Հակոբյան․ Մանրամասներ

1

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասում է՝ «Փորձում են պատառ պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին: Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ»:

Սրբազան, ճիշտ եք ասում: Բայց միգուցե տա՞ք այն վիժվածքի անունը, ով պատասխանատու է այս շարունակական աղետի համար: Անուն չունի՞ պատասխանատուն, թե՞ օդից է ընկել մեր ժողովրդի գլխին այս ողբերգությունը: Հիշու՞մ եք, որ Արցախը հանձնելուց և մեր 5000 տղաների գլուխն ուտելուց հետո 2020թ.-ի դեկտեմբերի 8-ին Եկեղեցին պահանջեց կապիտուլյանտի հրաժարականը: Իսկ հիշու՞մ եք, որ դրանից 3 ամիս անց՝ 2021-ի մարտի 9-ին Դուք, լինելով թեմի առաջնորդ, ստանձնեցիք վիժվածքի կնոջ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Հակասություն չկա՞ այս 2 գործողություններում:

Չէի՞ք հասկանում, որ Արցախ հանձնողը շարունակաբար հանձնելու է Սյունիքը, Գեղարքունիքը և ընդհուպ մոտենալու է Ձեր տներին՝ Տավուշի թեմին: Հիմա որ ասում եք՝ փորձեք ձեր բախտը… ու՞մ եք ասում: Կապիտուլյանտի՞ն ու նրա կնո՞ջն եք ասում, Ձեր խոսքը հասցեատեր ունի՞: Իհարկե, հասկանում եմ, որ կարող եք ասել՝ թուրքերին ու ադրբեջանցիներին նկատի ունեք, բայց ցավոք՝ մեր խնդիրը թուրքերն ու ադրբեջանցիները չեն, և Դուք շատ լավ գիտեք դրա մասին: Կոնկրետացեք ու կողմնորոշվեք, սրբազան: Հավատացեք, դա շատ կարևոր է հիմա, որովհետև հետո Ձեզ անձամբ հարցեր են տալու:

Միհրան Հակոբյան