Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել, սահմանները ո՞նց եք պահելու

Մանրամասներ

ա

Կառավարությունն ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բան ենք բանակցում, բայց թուղթը գաղտնի չի մնացել, հիմա ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել, ժողովուրդ, սահմանները ո՞նց եք պահելու, ո՞նց եք էս հարցերը կարգավորելու: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Էդմոն Մարքությանը:

«Հարց եմ ուզում տալ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետի պաշտոնակատար, բա ռազմագերիների հարցը ի՞նչ եղավ, ռազմագերիներին չեն վերադարձնո՞ւմ, դուք ինչի եք նոր բաներ հետները պայմանավորվում, քննարկում, որ ստորագրեք»,-ասաց պատգամավորը:

«Ինչի՞ է Փաշինյանն անընդհատ սա ասում: Ասում է՝ ընդդիմությունը թեզեր է տալիս Ադրբեջանին, ընդդիմությունն է տալի՞ս, թե՞ դուք: Ես ուղղակի զարմացած եմ, տապալել եք գործընթացը, մի թուղթ էր, որ պիտի գաղտնի բանակցեիք, չկարողացաք գաղտնի պահել, բայց դուք չեք կարողանում ձեր գործառույթները իրականացնել, ձեր ԱԳ փոխնապարարին այստեղից ձեռք եք առնում, սա ի՞նչ պետական կառավարման համակարգ է»: