Ռուսաստանահայ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը իր թելեգրամյան էջում գրում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հրաժարվել է աջակցել Նիկոլ Փաշինյանին հակահայկական փաստաթղթի ստորգրման հարցում։
«Հայաստանի ԱԱԾ-ում իմ աղբյուրների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Աբազյանը կտրականապես հրաժարվել է աջակցել Փաշինյանին Ալիևի հետ գաղտնի արձանագրություն ստորագրելու հարցում: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին հանձնարարվել է կապի դուրս չգալ պետական ապարատի աշխատակիցների հետ»,– գրում է նա։
0Comments