Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին. Փաշինյանը՝ Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին. VIDEO

Մանրամասներ

ա

Պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով երեկ տարածված փաստաթուղթը, որը հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Համաձայն այդ փաստաթղթի՝ Նիկոլ Փաշինյանն ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջզգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված.«Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում: