Պուտինն ասել է, որ իրավիճակը բարդանում է. Մանրամասներ

Մանրամասներ

ա

Աշխարհում իրավիճակը բարդանում է: Խոսքը վերաբերում է ոչ միայն կորոնավիրուսին այլ նաև ահաբեկչությանը և սպառազինության նկատմամբ վերահսկողության համակարգի դեգրադացիային:

Այս մասին, analitik.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, աշխարհում աճում են հնացած տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Աֆղանստանում ու Մերձավոր Արևելքում:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը բաց է փոխշահավետ գործընկերության համար, որը կլինի իրավահավասարության ու չմիջամտելու սկզբունքով: