Կիմ Չեն Ընն արգելել է երկրում պատռված ջինսե տաբատներ հագնել․ Mirror

Մանրամասներ

ա

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այլ երկրների ազդեցության դեմ պայքարի շրջանակում արգելել է նեղ և պատռված ջինսե տաբատներ հագնել, հաղորդում է Mirror-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը, որը վախենում է «երիտասարդության շրջանում այլ երկրների ազդեցության հետևանքներից», նեղ և պատռված ջինսե տաբատները դիտարկում է «կապիտալիստական կենսակերպի նշան»։

ա

Նշվում է, որ օրերս պետական The Rodong Sinmun թերթը հանդես է եկել «նորաձևության նման իրերից հրաժարվելու» կոչով՝ ընդգծելով, որ դրանց հետևանքով «երկիրը, ինչպես բորբոսնած պատ, կարող է փլուզվել»։

«Պատմությունը մեզ կարևոր դաս է սովորեցնում այն մասին, որ եթե հավատարիմ չմնանք մեր սեփական ապրելակերպին, երկիրը կարող է խոցելի դառնալ, և ի վերջո, ինչպես բորբոսնած պատ, փլուզվել։ Մենք պետք է զգուշանանք կապիտալիստական կենսակերպի նույնիսկ ամենափոքր նշաններից և պայքարենք դրանցից ազատվելու համար»,- ասված է թերթի հոդվածում։

ա