Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

 

ա

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այն բանից հետո, երբ այս դեպքը կատարվեց, հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ եւ, որ ամենակարեւորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի եւ կսահմանագծվի:

Այնտեղ դրանով ոչ ոք չի զբաղվել: Մենք կողմերին առաջարկել ենք սկսել այդ աշխատանքները:

Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում` եւ քարտեզագրական նյութեր, եւ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,- ասել է նա: