Բարսան 13 տարվա մեջ առաջին անգամ երկու մրցաշրջան անընդմեջ մնաց առանց չեմպիոնության

Իրավիճակ

ա

«Բարսելոնան» զրկվել է Լա Լիգայի չեմպիոնությունը նվաճելու հնարավորությունից՝ նախավերջին տուրում պարտվելով «Սելտային»։

Այսպիսով, կատալոնական թիմը երկրորդ տարին անընդմեջ չի դառնա Իսպանիայի չեմպիոն։ Նախորդ տարի «Բարսելոնան» երկրորդն էր, իսկ այս տարի չի բարձրանա երրորդ հորիզոնականից։

«Բարսան» 13 տարվա մեջ առաջին անգամ երկու տարի անընդմեջ մնաց առանց չեմպիոնության․ 2006/07 մրցաշրջանում կապտանռնագույնները երկրորդն էին, իսկ հաջորդ տարի՝ երրորդը։

Աղբյուր  ArmSport.am