Ո՞վ է հաղթել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում, որին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչը. ՖՈՏՈ. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։

«Նոր «Միսս Տիեզերք» է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչը»,- ասված է մրցույթի Twitter-ի էջում:

26-ամյա մոդելը, որը մրցույթի պատմության մեջ բաղձալի տիտղոսին արժանացած երրորդ մեքսիկուհին է, մասնագիտությամբ ծրագրավորող է և հաճախ է բարձրաձայնում գենդերային անհավասարության մասին։

ա

Եզրափակչի մասնակիցների թվում են եղել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի անցկացվել է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:

Նշենք, որ հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Գրիգորյանը։

ա

ա

ա

ա