Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյություն չունի որպես պետություն և հանդիսանում է Ադրբեջանի գաղութը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ընկերներ։

Ռուսասեր և ամերիկասեր։ Մինչև դուք ՖԲ ֊ ում իրար կոկորդ եք կրծում, քննարկելով թե ում գաղութը պիտի լինի Հայաստանը’ Ռուսաստանի թե Ամերիկայի, Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյություն չունի որպես պետություն և հանդիսանում է Ադրբեջանի գաղութը։

Մի պահ իրարից և ձեր քաղաքական նախասիրություններից կտրվեք և ուսումնասիրեք ադրբեջանական մամուլն ու Ֆեյսբուքը։

Շատերը ռուսերեն են գրում, որ հասկանալի լինի նաև ձեզ։

.Армения – нет такой страны.

.Армяне должны быть только в музее.

.Армения бизимдир.

.Зангезур – Азербайджан.

.Что наш верховный главнокомандующий скажет Пашинян будет исполнять.

.Молодец Пашинян ֊ хороший армянин, азербайджанский.

.Когда вернём Иреван, армян оставим. Нам слуги нужны.

“Нам.Слуги.Нужны”.

Լա՞վ ա ամեն ինչ։

Սրանով է ապրում այսօր թշնամին։ Ու ես արդեն սկսում եմ մտածել, որ լինելու է այնպես, ինչպես նրանք զառանցում են։ Լավ մտածեք։ Ինչ եք դուք ուզում այս կյանքից և ինչի համար եք ապրում։

Ու նաև ում ստրուկներն են լինելու ձեր երեխաները։

Ես այլևս ասելու բան չունեմ»։