Բոլորը խոսում են այսօր Սյունիքի մասին. Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյան. VIDEO

Մանրամասներ

ա

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարից հետո շատ կարճ պատասխանել է Hraparak.am-ի հարցերին:

Անդրադառնալով  Սյունիքում ստեղծված իրավիճակին, առաջին նախագահն ասաց. «Բոլորը խոսում են այսօր Սյունիքի մասին: Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ»:

Հարցին, թե չունե՞նք պետություն ու երկիր, նախագահն արձագանքեց. «Դեռ չունենք»:

Հարցին` իսկ ե՞րբ կունենանք, նա պատասխանեց. «Ճիշտ ընտրություն կատարեք, կունենանք»: