Իսկ երկուշաբթի դուք կրկին կգնաք գործի՝ Նիկոլ Փաշինյանին թարմ ուժերով ծառայելու. Պետական կառույցներում աշխատող սիրելի բարեկամներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Պետական կառույցներում աշխատող սիրելի բարեկամներ։ Անցավ ևս մեկ աշխատանքային շաբաթ։ Եվս մեկ շաբաթ դուք ինքնամոռաց, անձնուրաց և հավատարիմ ծառայեցիք Նիկոլ Փաշինյանին։

Եվս մեկ շաբաթ դուք գլուխներդ կախ ստորագրեցիք նրա բոլոր արարքների տակ։ Եվս մեկ շաբաթ դուք ձեր տների հարմարավետ անկյուններում քննարկեցիք տնեցիքի հետ, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում երկիրը։ Բայց, քանի որ ձեզնից ոչ մեկ չունի Ֆեյսբուք, որպեսզի արտահայտի մտքերը, ձեր դժգոհությունը մնաց տան հարմարավետ անկյունում, ձեր ընդվզումը գնահատած տնեցիքի շրջանում։

Ւսկ երկուշաբթի, դուք կրկին կգնաք գործի, Նիկոլ Փաշինյանին թարմ ուժերով ծառայելու համար։ Ապրեք։ Դուք շատ լավ մարդիկ եք»։