Նոր բալիստիկ հրթիռ. Չինաստանը գերազանցեց ԱՄՆ-ին ու Ռուսաստանին

Մանրամասներ

ա

Այսուհետ Չինաստանը կարող է թիրախավորել ցանկացած կետ՝ ԱՄՆ տարածքում կամ Ռուսաստանում:

Չինաստանը նոր բալիստիկ հրթիռ է թողարկել՝ JL-3, որը տեղադրվում է Type-094 սուզանավերի մեջ:

JL-3-ն ունի 10-ից 14 հազար կիլոմետր թռիչքի հեռահարություն և գերազանցում է համանման ամերիկյան ու ռուսական հրթիռներին: Այս մասին տեղեկացնում է The South China Morning Post-ը։

JL-3-ն այնպես է հաշվարկված, որ ազատորեն կարող է թիրախավորել ցանկացած կետ աշխարհում, օրինակ՝ ԱՄՆ-ում, քանի որ այն միջմայրցամաքային նշանակության բալիստիկ հրթիռ է: