Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին անհիմն է․ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» Ադրբեջանը՝ ՀԱՊԿ նախագահին

Մանրամասներ

1

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ» են իրականացնում։

Խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած զորքի մասին է:

Ադրբեջանի ԱԳ նախարարը այսօր կապ է հաստատել ՀԱՊԿ նախագահող երկրի՝ Տաջիկստանի հետ, Հայաստանի դիմումի կապակցությամբ:

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,-Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույց ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա  հավելել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: