Միջազգային լրահոսում հանդիպում ենք հետևյալ հրապարակմանը .
«Թուրքիայում հանգել են «մեղրամսի» ավարտի վերաբերյալ»: Թուրքիայում ավարտվեց Ռուսաստանի հետ սերտ գործակցության ժամանակահատվածը և մեծացել է Արևմուտքի հետ ալյանսի անհրաժեշտությունը, այսպիսի եզրահանգում է արել քաղաքագետ Էրդար Սալամը: Փորձագետն ավելացրել է. «Ռուսաստանի հետ հիանալի մեղրամիսն ավարտվեց, հարկավոր է կատարել ընտրություն. Չինաստան կամ Ռուսաստան»: Այդուհանդերձ, նա այն կարծիքին է, որ այդ երկրներից ցանկացածի հետ գործակցությունը պակաս շահավետ է, քան այլանսն Արևմուտքի հետ: Սալամն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիան ավելի, քան երբևէ արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի, աջակցության կարիքն ունի:
Դրանով էլ նա բացատրում է Էրդողանի փափուկ արձագանքը Ջո բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Բնականաբար, ԱՄՆ-ն իր հերթին կհամարի Ս-400-ի հետ կապված միջադեպը:
Այսպիսով, որոշակի օրինաչափություն է նկատվում: 100 տարին մեկ Թուրքիան սերտ, շարբաթային հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ: Շարբաթը վայելելիս, աջ ու ձախ կողմ է նայում և այն ինչ «плохо лежит», վերցնում ու հեռանում է, առանց շնորհակալություն ասելու շարբաթի համար: Հավանաբար, հաջորդ մեձեցումը սպասվում է 100 տարի անց. իսկը տիեզերքում աստղերի «հանդիպումների» նման: Սպասվում էր, բայց, կարծես, Հարավային Կովկասում դեռևս «մանր-մունր» խնդիրներ են մնացել, ուստի, հնարավոր է, որ Թուրքիան «ոտքը մի փոքր կախ գցի»:
Իսկ Ռուսաստանում: Այնպես է ստացվել, որ մեղրամսի ավարտի մասին միշտ էլ Թուրքիան է ազդարարում՝ մեկ Արևմուտքին, մեկ Ռուսաստանին Մի փոքր վիրավորական է, բայց դե տանելի է:
Աղբյուրը՝ Հրապարակ
0Comments