Եթե հաշված ժամերի ընթացքում չպատասխանենք Պետդեպի «Վիճելի տարածքներ» և «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ այս ամենը համաձայնեցված է

Մանրամասներ

1

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությանը․ «Պետդեպի վերջին հայտարարությունների մասին

Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:

Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:

Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:

Մի քանի ժամից պարզ կլինի»: 

Հիշեցնենք, որ հերթական ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը, հայտարարել էր,  «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է»: Ջալինա Պորտերը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև չարդարացված և սադրիչ: Մենք հույս ունենք՝ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները», - ասել է նա։