Ճանապարհը կբացվի

Ամենամեծ հաղթահարող Ուժը Սերն է, մի վախեցեք. Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի


 

Հունվարի 3

 

Իսկ նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը:

 

Դուք պետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք: Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը՝ Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս: Ձեր հույսը դրեք Ինձ վրա, խաղաղվեք: Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից: Ամենամեծ հաղթահարող Ուժը Սերն է: Մի վախեցեք. Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի:

Առվակներ, խողովակներ եղեք: Իմ հոգին կհոսի ձեր միջով և իր ընթացքի ժամանակ աննկատ կառնի ու կտանի անցյալի ողջ դառնությունը:

Քաջ եղեք. Աստված սիրում է ձեզ: Աստված կօգնի, Աստված կմարտնչի, Աստված կշահի հաղթանակը: Պիտի տեսնեք, ճանաչեք և ուրախանաք. ճանապարհը կբացվի, այն, ինչ Իմ Սերը մտածել ու  ծրագրել է, կտեսնեք, որովհետև այն հայտնի կդառնա ձեզ օրըստօրե: Միայն թույլ տվեք, որ սովորեցնեմ ձեզ. տղեկի պես եղեք, տղան չի հարցնում ծրագրերի մասին, այլ ուրախությամբ ընդունում է այն: