Եկեք ստեղծենք եռակողմ հանձնաժողով՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան. Սասուն Միքայելյանի առաջարկը

Մանրամասներ

ա

Պատերազմի ժամանակ 3 անգամ հրադադար հայտարարվեց, Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն չկանգնեցրեցին պատերազմը: Եթե ուզենային կանգնեցին, կկանգներ պատերազմը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Սյունիքում 250 ադրբեջանցիներ հատել են ՀՀ սահմանն ու 3,5 կմ խորացել ՀՀ սուվերեն տարածք:

Միքայելյանի խոսքերով, պետք չէ հիմա մեղադրել միմյանց, պետք է համախմբված առնել այս աղետի դեմը. «44-օրյա պատերազմի ժամանակ մեզ որոշակի չափով օգնել է միայն Ռուսաստանը: Այսօր մենք մեր աշխարհագրական դիրքից ելնելով որևէ իրավունք չունենք քննադատելու Ռուսաստանին, որովհետև այլ տարբերակ չունենք: Եկեք չբզբզենք ունքը դզելու փոխարեն աչքնն էլ հանենք»։

Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն պետք չէ ձեռքները ծալած նստենք ու սպասենք:

Ինչ վերաբերում է սահմանում տեղի ունեցածին, Միքայելյանն ասաց, որ ձյուն է եղել, ձմեռ է եղել, դիրքեր չեն դրվել, այնտեղ մարտական գործողություններ չեն եղել, ընդամենը եկել նստել են:

Միքայելյանի խոսքերով, հիմա պետք է եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայատսան, Ռուսաստան, Ադրբեջան. «Ես չգիտեմ, թե ինչ քարտեզով են եկել, ասում են, որ իրենցն է»: