Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ավտոլվացման կետի սեփականատեր «Բաքսյոր Վաղոն»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կրակոց է հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «դագաղների» փողոցում կրակոց է հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և մեկ կրակված պարկուճ:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնաիչ, 24-ամյա Վաղինակ Բազեյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վիրավորն էս թաղում հայտնի Բաքսյոր Վաղոնա, ով ձեռի հետ մոյկի գործա անում, քանի որ ունի սեփական ավտոլվացման կետ»: