Ալիևը «Զանգեզուրը վերցնելու» իր հայտարարություններն ի կատար ածելու ճանապարհին է, և նա այդ ճանապարհով գնում է ոչ թե նրա համար, որ լավ ռազմավար է, այլ, որովհետև Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
«Ալիևը Սյունիքն էլ կունենա, ամբողջությամբ կմիացնեն Ադրբեջանին, Սևանա լիճն էլ կվերցնեն, Երևան էլ կգան՝ կհասնեն ոչ թե այն պատճառով, որ Ալիևն այդքան խելացի է, հզոր է, լավ ռազմավար է, այլ, որովհետև Հայաստանի գլխին փթիր է նստած»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Մինչ իշխանության ներկայացուցիչները երեկվանից հայտարարում են, թե «Սյունիքում տեղի ունեցողը մեդիատեռոր է, մի քանի ծախված լրատվամիջոցների ձեռքի գործ», ադրբեջանցիները եկել ու հարմարավետ տեղավորվել են հայկական դիրքերին շատ մոտ՝ նշանառության տակ պահելով բազմաթիվ գյուղեր։ Այնուհետև, երբ Պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետը, հայտարարեցին, թե իբրև ադրբեջանցի զինվորները մոլորվել են և շատ «պատահական» իրենց դիրքերը թողել առաջ են եկել, այն էլ՝ 3 կիլոմետր։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցները բարձրաձայնում են այս կամ իրադարձությունը, փորձելով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որից հետո այդ ամենը իշխանության ներկայացուցիչների կողմից որակվում է՝ որպես մեդիատեռոր։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
0Comments