Ինչո՞վ են թուրքերը Փաշինյանին շանտաժ անում․ փողի թեմա չէ, լուրջ «կլյուչոկ» կա, որի վրա բռնել՝ ու ոնց ուզում պարացնում են

Արմինե Ադիբեկյան․ Մանրամասներ

1

Մի քանի ամիս առաջ, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Ներքին Խնձորեսկ, և ես անձամբ տեղի բնակիչներից տեղեկատվություն ստանալուց հետո այն հրապարակեցի, նույն Ներքին Խնձորեսկի գյուղապետը և ամբողջ քայլականները հայտարարեցին, թե մենք հասարակությանը խուճապի ենք մատնում։ Այս ամենից անցնում է վեց ժամ, ու նույն գյուղապետը ասում է, թե ադրբեջանցիները 50 մետրի վրա են։ Նույնը տեղի ունեցավ Շուռնուխում, Դավիթ Բեկում, հիմա նույնը տեղի է ունենում Իշխանասարում ու Սև լճի տարածքում։ Այս ամենը ես գնահատում եմ՝ որպես պետական մասշտաբով դիվերսիա՝ ուղղված հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ։ Մարդիկ հետևողականորեն, համառորեն, սկզբունքորեն ժամանակ են ձգձգում, որպեսզի ադրբեջանցիները կարողանան տեղավորվել, դիրքավորվել, լավ նստեն, հետո ասեն՝ փաստորեն եկան մեր տարածք: Այս մասին 168.am–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Ըստ փորձագետի, եթե ժամանակին Պաշտպանության նախարարությունն այդ հատվածներում տեղակայեր զորքեր, հրավիրեին ռուս խաղաղապահներին, ապա ամեն ինչ այսպես չէր լինի։ Նա կարծում է, որ ռուս խաղաղապահները նույնիսկ այդ տարածքներում ոտք չեն դրել։

«Ես որևէ քաղաքակիրթ բառ չեմ գտնում՝ բնորոշելու Սյունիքի մարզպետին, քայլական պատգամավորներին ու առահասարակ իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք հայտարարում են, թե ադրբեջանցիները պատահաբար են հայտնվել հայկական դիրքերին մոտ, ու պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։ Ինքս այս պահին նորմալ բան չեմ կարող կիրառել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն չէ, ես չգիտեմ՝ սա ինչ է։ Այս պարագայում ինձ միայն մեկ հարց է հուզում՝ ինչո՞վ են Փաշինյանին շանտաժ անում թուրքերը, որ նա այսպես հետևողականորեն կատարում է նրանց ցանկացած քմահաճույք, սա ախր փողի թեմա չէ, այստեղ լուրջ «կլյուչոկ» կա, որի վրա նրանք Փաշինյանին բռնել են ու ինչպես ուզում՝ պարացնում են։ Աշխարհում չկա այնպիսի չափի փող, որի դիմաց կարելի կլիներ այսպես վերաբերվել սեփական երկրին ու ժողովրդին»,- հավելեց Ա. Ադիբեկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում