Հետախուզվողը առևանգել է իրեն տեղափոխող տաքսին ու վնասել մի քանի ավտոմեքենա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի և Շենգավիթի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մինասյանը Արտաշատ քաղաքից Toyota մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորություն է վերցրել դեպի Երևան։ 

Ոստիկանները օպերատիվ ձևով կատարում են անհրաժեշտ դարանակալումներ, ու արդեն կասկածյալը տաքսի ավտոմեքենայով նախ հայտնվում է Արտաշատի ոստիկանների տեսադաշտում, ու արդեն, երբ Toyota-ն մոտենում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեի դիմացի հատված, ՃՈ ծառայողը կանգնեցնում է ավտոմեքենան և պահանջում, որպեսզի վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։

Վարորդը իջնում է ավտոմեքենայից ու երբ մոտենում է ՃՈ ծառայողին, Վարդան Մինասյանն ավտոմեքենան առևանգում է։ Ոստիկանները հետապնդում են ավտոմեքենան, որն ընթացքում վնասում է մի քանի ավտոմեքենաներ, սակայն Վարդան Մինասյանը չի կարողանում դիմել փախուստի. հայտնվում է ոստիկանների շրջափակման մեջ, ու ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ նա վնասազերծվում և բերման է ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։