Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հանգիստը միասին են անցկացրել. Նրանք կրկին միասին են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նախկին սիրահարներ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն միասին շատ ժամանակ են անցկացնում: Արտիստները հանգստյան օրերին Մոնտանա էին մեկնել, ուր նրանց նկատել էին լրագրողները, հայտնում է Daily Mail-ը։

ա

Արտիստը հանգստավայրում ամառանոց ունի։ Նրան նախկին սիրելիի հետ լուսանկարել են ավտոմեքենայում։ Ավելի վաղ Լոպեսին եւ Աֆլեքին միասին էին նկատել Լոս Անջելեսում գտնվող երգչուհու առանձնատանը։ Ընդ որում, զույգին մոտ կանգած աղբյուրները պնդում են, որ նրանք ընկերական հարաբերություններ ունեն։

Ապրիլին հայտնի է դարձել, որ երգչուհին չեղարկել է նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոսրիգեսի հետ, որի հետ հանդիպում էր 2017թ․-ից։ Աստղերը հայտարարություն էին արել՝ նշելով, որ իրենց մոտ ավելի շատ ստացվում է ընկերներ լինել, քան զույգ։

ա

Բենն ու Ջենիֆերը հանդիպել են 2000-ականների սկզբին եւ համարվում էին Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը։ Սիրահարները միասին խաղում էին կինոյում եւ հանրության առաջ ցուցադրում զգացմունքները։ Նրանք ցանկանում էին ամուսնանալ 2003թ․-ի սեպտեմբերին, սակայն շքեղ հարսանիքը վերջին պահին չեղարկվել է։