Նորվեգիայում պատվաստանյութերի գծով փորձագետների կառավարական կոմիտեն խորհուրդ չի տվել օգտագործել բրիտանական-շվեդական AstraZeneca և ամերիկյան Johnson & Johnson ընկերության Janssen պատվաստանյութերը: Այս մասին Թերթ.am-ի փոխանցմամբ՝ գրում է vg.no կայքը:
«Իհարկե, սա կապված է կողմնակի լուրջ ազդեցությունների հետ»,- ասել է հանձնաժողովի նախագահ Լարս Ֆորլանդը:
Հանրային առողջության ազգային ինստիտուտին արդեն իսկ խորհուրդ է տրվել բացառել AstraZeneca-ն պատվաստումների ծրագրից: Այս առաջարկությունն այժմ արվում է Janssen պատվաստանյութի համար, որը Նորվեգիայում դեռ չի օգտագործվել:
Առողջապահության նախարար Բենտ Հոյեն ասաց, որ Նորվեգիան ստանում է ամերիկագերմանական Pfizer/Biontech կորոնավիրուսային պատվաստանյութը:
Նորվեգիայում խորհուրդ են տալիս չօգտագործել AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերը
Մանրամասներ
0Comments