Աչաջրեցին էշով եկելա իրանց ՇԱՇ-ի հետևից․ BOC.AM

Գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա

1

Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին: 

Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են:

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ ԵՍ Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացուն՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Ես էլ Իջեւանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջեւանցի եմ: Հիմա որ վաղը ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ, որ տանեմ մեր շաշին: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց աչաջրեցին:

Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին աչաջուրցի երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։

Հարցին՝ ի՞նչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Լրագրողի ճշտող հարցին՝ կուղեկցեն Ազգային ժողո՞վ, ասացին՝ ոչ, համապատասխան վայր։

Հ․Գ․ Գժերին Իջևանում ՇԱՇ են ասում

Աղբյուրը՝ BOC.AM