Ցանկը գլխավորում է Ադրբեջանը. Հայտնի են ՌԴ-ից միջազգային դրամական փոխանցումների գծով առաջատար երկրները

Մանրամասներ

ա

Ռուսաստանից միջազգային դրամական փոխանցումներով առաջատարը 2021թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դարձել է Ադրբեջանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` մեջբերելով «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտության տվյալները, մեկ փոխանցման միջին կտրոնի հաշիվը կազմել է 11 560 ռուբլի:

Մեկ տարի առաջ առաջին տեղը զբաղեցնում էր Ղազախստանը` 14 130 ռուբլի միջին հաշվով կտրոնով: Ղազախստանն այս տարի երրորդ տեղն է զբաղեցրել:

Այս տարի հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով, ինչպես և անցյալ տարի, երկրոդ տեղը զբաղեցրել է Բելառուսը` 10 077 ռուբլու կտրոնով:

Դրաման փոխանցումների հարցով առաջատար հնգյակը եզրափակում են Իսպանիան և Մոլդովան` միջինում 18 563 և 13 858 ռուբլի ցուցանիշով` համապատասխանաբար:

Հետազոտության շրջանակում բանկի վերլուծաբաններն ուսումնասիրել են բոլոր միջազգային և միջքաղաքային փոխանցումների տվյալները 2021 վականի առաձին եռամսյակում: