Գործե՛ք․ Խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է. պաշտոնաթող գեներալները նախազգուշացրել են իշխանությանը

Մանրամասներ

ա

Մենք մեր քաղաքներում և գյուղերում բռնություն ենք տեսնում: Ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել է Ֆրանսիայի գործող զինվորականների խմբի ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների՝ երկրի իշխանություններին ավելի վաղ հղած բաց նամակի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների՝ երկրում իսլամիստների պատճառով գոյություն ունի քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին նամակին։

«Նրանց վերաբերվել են որպես ապստամբների, երբ նրանց միակ մեղքը սերն է իրենց երկրի հանդեպ։ Մենք մեր քաղաքներում և գյուղերում բռնություն ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության նկատմամբ ատելությունը սովորական երևույթ է դարձել։ Գործե՛ք․ Խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է»,- ասված է նամակում, որի հեղիկակները կարծում են՝ Ֆրանսիայում «արդեն քաղաքացիական պատերազմ է սկսվել»։

Հիշեցնենք, որ 20 պաշտոնաթող գեներալների բաց նամակը Valeurs actuelles ամսագիրը հրապարակել էր ապրիլին:

Նամակում խոսվում է քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որը, նրանց խոսքով, կարող էր վերաճել լարվածության և հասարակության պառակտման։ Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բաց նամակի հեղինակների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու։