Վաղը լրանում է բուհեր դիմելու համար միասնական քննությունների հայտագրման առաջին փուլի վերջնաժամկետը

Մանրամասներ

ա

ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը՝ մայիսի 10-ին, 24.00-ին, լրանում է բուհեր դիմելու համար միասնական քննությունների հայտագրման առաջին փուլի վերջնաժամկետը: Այս փուլում դիմում են հանրակրթական ուսումնական հաստատությունների այս և նախորդ տարիների շրջանավարտները, նաև քոլեջների այս տարվա շրջանավարտները:

Եթե արդեն հայտագրվել եք, բայց մտադիր եք դիմում հայտում փոփոխություն անել, կամ եթե դեռ չեք հայտագրվել, հիշեք՝ դրա համար մնացել է գրեթե 1,5 օր:

Դիմորդներն ստանում են ԳԹԿ անձնական համար, եթե կարող են դրանից հետո ինքնուրույն հայտագրվել dimord.am-ում, հայտագրվում են, իսկ եթե դժվարանում են, մոտենում են դպրոցի օպերատորին, որն իրենց կօգնի հայտագրվել:

Այս տարվա շրջանավարտներն այդ ամբողջն անում են իրենց դպրոցում, նախորդ տարիների և քոլեջների շրջանավարտների համար մարզերում և մայրաքաղաքում՝ ըստ տարածաշրջանների ու վարչական շրջանների, այդ նպատակի համար դպրոցներ են առանձնացված:

Հ.Գ. Դպրոցների ցանկը՝ մեկնաբանություններում»: