Այսօր մեր ժողովրդի համար եռատոն է, որից գրեթե ոչինչ չի մնացել

Մանրամասներ

ա

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր մեր ժողովրդի համար եռատոն է, որից գրեթե ոչինչ չի մնացել։ Իհարկե, ոչ ոք սիրտ չունի նշելու այդ տոնն այնպես, ինչպես նշվել է 29 տարի։

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոնները մեկտեղվել են մեկ օրվա՝ ՄԱՅԻՍԻ 9-ի խորհրդի մեջ։

Այսօր վստահաբար կարելի է ասել նաև դավաճանության, հայրենադավության, թրքամետության օրն է։ Երեք տարի առաջ՝ 2018թ. մայիսի 8-ին, Հայաստանում, ժողովրդական զանգվածների երկարաժամկետ ճնշման տակ, ազգային ուժերը պարտվեցին դավաճան, հայրենադավ ու թրքամոլ ուժին։

2018թ. մայիսի 8-ին Հայաստանում հաղթել է դավաճանությունը, ազգադավությունը և թրքամոլությունը, դրա համար էլ 2021թ. մայիսի 9-ին՝ Շուշիում թուրքերն են քանդում հայկականը, Հադրութն ու մնացած տարածքները թուրքին են նվիրել, որտեղ ավիրվում է հայկականը, Պաշտպանության բանակը դարձել է բալաստ, իսկ Հայրենական Պատերազմում հաղթանակի 76- ամյակին նվիրված զորահանդեսը՝ անցկացնում են ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումները (մի փոքր խումբ էլ Արցախի ՊԲ-ից)։

Սա է Նիկոլը. սա է թրքամոլ Նիկոլը. սա է բոսյակների իշխանությունը։ Սա է իշխանությունը գրաված այն սորոսածին ոհմակի հետևանքը, որի անունը թրքամոլ Նիկոլը դրել է «ժողովրդի իշխանություն»»։