Չինաստանը 20 հասարակական կազմակերպությունների կայքեր է արգելափակել. Դրանց գործունեությունը անօրինական է ճանաչվել

Մանրամասներ

ա

Չինաստանում միջգերատեսչական արշավի շրջանակներում իշխանությունները արգելափակել են հասարակական կազմակերպությունների 20 կայքեր, որոնց գործունեությունը անօրինական է ճանաչվել: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՉԺՀ քաղաքացիական կառավարման նախարարությունը:

Միեւնույն ժամանակ, հետաքննություններ են իրականացվել 216 հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Նախարարությունը հրապարակել է 160 այն կազմակերպությունների ցուցակը, որոնք անօրինական են ճանաչվել, եւ դրա ահետեւանքով քարոզարշավի սկզբում նրանց գործունեությունը դադարեցվել է:

Ակնկալվում է, որ այս տարվա մարտի 20-ին մեկնարկած միջգերատեսչական արշավը երեքուկես ամիս կտեւի: