Վտարեք առնվազն մեկական ռուս դիվանագետի. Չեխիայի կոչը՝ ԵՄ անդամ երկրներին

Իրավիճակ

ա

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կոչով դիմել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին, որպես Պրահայի հետ համերաշխության նշան, վտարել առնվազն մեկական ռուս դիվանագետի:

Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Նշվում է, որ ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարել էին 18 ռուս դիվանագետների վտարելու որոշման մասին:

Պաշտոնական Պրահան գնացել էր այս քայլին, քանի որ, ըստ չեխական վարկածի, ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել 2014-ին չեխական բնակավայրում տեղակայված զինապահեստի պայթյունի իրականացման գործում, որի ժամանակ մահացել էր 2 մարդ: