Ալիևը ժամանակ ձգեց, որ Հայաստանում իշխանության հայտնվի ինչ-որ մեկը, որն իր տգիտությամբ ու ստախոսությամբ կհանգեցնի նման արդյունքների

Մանրամասներ

1

«Միջազգային ատյաններում պետք է հսկայածավալ աշխատանք անել, ստանալ բանաձևեր, որոնք դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ որպես ագրեսորներ, որպես մարդկանց նկատմամբ ցեղասպանության փորձ արածներ»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հողորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմանը, թե Սերժ Սարգսյանը հրաժարվեց Արցախի դիմաց 5 միլիարդ դոլարից, և ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց դրանից, ԱԺ նախկին նախագահն ասաց, որ տեղյակ չէ՝ ով ում ինչ է տվել ու վերցրել, չի էլ ուզում իմանալ:

Վերջինս նշեց, որ այն, ինչ 3 տարի առաջ արվեց այս իշխանափոխության համար, փորձ են անում հիմա կրկնել, նորից ստեղծել այդ բաժանումները, բայց մարդիկ պիտի հասկանան, որ կան փաստաթղթեր, և պետք է հավատալ փաստաթղթերին:

«Հիմա մանիպուլյացնում են, ասում են՝ բա եթե այդպես էր, ինչո՞ւ Ալիևը չէր ուզում: Իհարկե չէր ուզի, որովհետև, ի վերջո, ամեն ինչ հանգելու էր Արցախի անկախությանը: Ալիևը ժամանակ էր ձգում. երևի հույս ուներ, որ Հայաստանում իշխանության կհայտնվի ինչ-որ մեկը, որն իր տգիտության, ստախոսության, ամբարտավանության արդյունքում կհանգեցնի նման արդյունքների»,- նկատեց Տիգրան Թորոսյանը:

Նա հիշեցրեց նաև, որ 2016թ.-ից հետո հայտարարել է՝ իրեն ճնշում են, որ նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Եթե մարդիկ կան, ում համար Ալիևը հեղինակություն է, ուրեմն թող դա կարդան և տեսնեն, թե նա ինչ էր ասում»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում