6 նոր զորամաս՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին. Ադրբեջանը դիրքավորվում է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի վերջը ևս վեց զորամաս կազմավորել Լեռնային Ղարաբաղի ՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում: 

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

«Հայաստանի հետ պետական սահմանի պաշտպանության համար, որն անցնում է Զանգելանի (Կովսական), Կուբալուի (Որոտան) շրջաններով և Լաչինի (Բերձոր) շրջանի մի մասով, սահմանային-մարտական կետեր են ստեղծվել:

Վերջին երկու ամսում այդ ուղղություններում տաս նոր զորամաս է բացվել, իսկ մինչև մայիսի վերջ կավարտվի ևս վեց զորամասի շինարարությունն ու վերականգնողական աշխատանքները»,- աղբյուրը մեջբերում է Գուիևին: