Տղամարդը ջերմ գրկել է ոճաբանին. Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի։ Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, նա հայտնել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երբ պատասխանել է հետեւորդների հարցերին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընտրյալ ունի, Մադոննան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել եւ պատասխանել՝ այո։

ա

Լուսանկարում տղամարդը ջերմ գրկել է ոճաբանին։ Նրա դեմքը մասամբ է երեւում։

Հիշեցնենք, որ Մադոննան դաստիարակում է իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի ամուսնությունից ծնված դստերը։ Զույգի բաժանության մասին հայտնի դարձավ նախորդ տարի, սակայն նրանք ավելի վաղ էին բաժանվել։

ա

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ, որպես Անաիսի ծնողներ։ Այսքանը այս թեմայով», - ասել էր Մադոննա Հարությունյանը։