Կներեք մեզ տղերք, թշնամին ներսից էր զավթել երկիրը, չկարողացանք... Նարեկ Սամսոնյան. VIDEO

Մանրամասներ

ա

2019-ի Մայիսի 8-ին, ես ու Մալյանը Շուշիում էինք, առավոտը արթնացանք ոտքով քայլեցինք համարյա ողջ քաղաքով վերջում հասանք Ղազանչեցոց: Ընթացքում Շուշիի մի յուրօրինակ պատշգամբային սրճարանում սուրճ էինք խմում ու մեզ միացավ Բաբայան Արսենը, էդ օրվա միակ թեման Շուշիով ու Շուշիի հերոսական Ազատագրմամբ հպարտությունն էր:

Էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էին շուշեցիները մի մարդու նման փողոցում նշում իրենց Ազատագրումը, երիտասարդները մեծ երթով իջնում էին Ղազանչեցոց ուղղակի աննկարագրելի ա էն ինչ կատարվում էր Շուշիում էդ օրը:

Շատ չպատմեմ որովհետև ինչքան գրում եմ էդքան ցավը ու ատելությունը առ Կապիտուլյանտ մեծանում է, ուղղակի մի բան ասեմ էդ ժամանակ ամենավատ երազի դեպքում անգամ չէի պատկերացնի, որ երկու տարի հետո Շուշին դավաճան վիժվածքների կողմից հանձնված է լինելու թշնամուն ու «դժբախտ ու դժգույն» քաղաք է հռչակվելու: Շուշին հանձնողներն իրենց ողջ կյանքում ու սերունդներով անիծված են լինելու, իսկ Շուշին մի օր նորից հայկական է լինելու:

Կներեք մեզ տղերք, թշնամին ներսից էր զավթել երկիրը, չկարողացանք...

Հ.Գ. Իմ ու Մալյանի այցից մի փոքր հատված այստես:

Նարեկ Սամսոնյան