AstraZeneca-ով պատվաստվելուց հետո ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել. Ստիպված են լինելու հեռացնել փայծաղը

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ավստրալիայի բնակչուհին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով և կարճ ժամանակ անց հոսպիտալացվել մարմնի վրա առաջացած բծերի և կապտուկների պատճառով, գրում են Թերթ.am-ը և Daily Mail-ը:

Նշվում է՝ 80-ամյա Մորին ԴեԲոյքի դուստրը նկատել է, որ մոր լեզվի վրա բծեր են հայտնվել, իսկ հետո դրանք սկսել են տարածվել ամբողջ մարմնով:

«Երբ նրան ինչ-որ մեկը դիպչում էր, մարմնի վրա անմիջապես հայտնվում էր հսկայական մուգ կապտուկ», - պատմել է կինը:

Դեբոյքի մոտ նկատվել է թրոմբոցիտների քանակի կտրուկ անկում, և նա հիվանդանոցում արյան երկու փոխներարկում է ստացել: Բժիշկները ենթադրում են, որ ստիպված կլինեն  հեռացնել կնոջ փայծաղը: Ըստ բժիշկների՝ ավստրալացի կնոջ վիճակը, ամենայն հավանականությամբ, կապված է AstraZeneca պատվաստանյութի հետ:

Արդեն որոշվել է, որ նրան չի տրվի դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը: Ներկայում Արևմտյան Ավստրալիայի առողջապահության վարչությունն ուսումնասիրում էր իրավիճակը: