Չինաստանի արձակած հրթիռն անկառավարելի է, այն երկրի վրա է ընկնելու մայիսի 8-ին. Հնարավոր են մեծ վնասներ, բայց որտեղ՝ հստակ չէ. ՖՈՏՈ, VIDEO

Մանրամասներ

Իտալացի աստղագետների Virtual Telescope Project նախագիծի կայքում հրապարակվել է Չինաստանի կողմից արձակված և այժմ անկառավարելի դարձած Long March 5B կոչվող հրթիռի առաջին լուսանկարը։

Լուսանկարն արվելու պահին հրթիռը եղել է 700 կիլոմետր բարձրության վրա։ Թերթ.am-ի փոխանցմամբ՝ 18 տոննա կշռող հրթիռի երկարությունը 30, իսկ լայնությունը 5 մետր է։ Այն շարժվում է վայրկյանում 6,4 կիլոմետր արագությամբ և Երկրի շուրջ մեկ պտույտ կատարում երկու ժամից էլ պակաս ժամանակահատվածում:

Ենթադրվում է, որ հրթիռը մեր մոլորակի վրա կընկնի շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, սակայն տեղորոշում կատարել հնարավոր չէ։

ԱՄՆ-ի կառավարությունը նախազգուշացրել է հնարավոր վնասների մասին։ Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, պնդել է, որ հրթիռի մեծ մասը մթնոլորտում այրվելու է և այն դժվար, թե վնաս հասցնի Երկրին։