Տեր-Պետրոսյանը հիպնոս է անում, հենց ինքը ելույթ էր ունենում ես ցվրվում էի. BOC.AM

Մանրամասներ

1

Տեր-Պետրոսյանը ուզում է բախում առաջացնել, որպեսզի ինքը նորից մնա ամենա-ամենան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Աղազարյանի խոսքով՝ այս ամենով հանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանում է մարդկանց իր կողքին պահել, սակայն այսօր 1990-ականների դեմքերից ոչ մեկը չի մնացել նրա կողքին:

«Երբ որ ես պատգամավոր էի 90-ականներին, երբ Գերագույն խորհրդում կարևորագույն հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, նոր դրվում էր քվեարկության: Ես մոտ 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Եվ ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, որ պիտի գնայինք քվեարկության, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»:

Դիտարկմանը, թե մարտի վերջին երեք նախագահները հանդիպեցին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսի միջոցով այնպես չարեց, որ ամեն ինչ իր ուզածով լինի՝ Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մեկի վրա չի ազդում: Բերեցիք, Ռոբերտ Քոչարյանին համեմատեցիք իմ հետ, իր վրա, իհարկե, չի ազդի»:

BOC.AM