Դուք ինձ ու իմ նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մանրամասներ

ա

Պարոն Փաշինյան, երբ Ձեզ հարց են տալիս ձեր ղեկավար համակարգի կոռումպացվածության մասին, միշտ խուսափում եք հարցին պատասխանելուց, փոխարենը մեզ հիշեցնում եք ինչ-որ քրեական գործերի մասին, որոնք մեզ վրա բացվել են Ձեր քաղաքական պատվերով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Անի Սամսոնյանը:

Սամսոնյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ վերջինս իր ու իր նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ է տպել տվել, երբ ինքը հարցրել է կոռումպացված համակարգի վերաբերյալ. «Դուք մեր հարցերին պատասխան չունեք: Միայն ընդունակ եք կամ կեղտոտ հոդվածներ տպել տալ մեզ վրա կամ քրեական գործեր:

Պարոն Փաշինյան, ես ձեզ առաջարկում եմ մեզանից ոչ մեկին չխնայել: Կարող եք հենց այսօր ոստիկանությանը հանձնարարել, որ մեզ վրա քրեական գործեր հարուցեն: Տեսնենք ինչ կգտնեք»: