Зарубите себе на носу. ուշադիր ինձ նայեք, էտ ի՞նչ նկատի ունեք, դուք չեք կարող դա նկատի ունենալ. Փաշինյանը զայրացավ

Մանրամասներ

ա

Վերջերս հրապարակվել է Հաշվեքննիչ պալատի 2019-ին վերաբերող զեկույցը, որտեղ Սոցապ նախարարությունում հայտնաբերված բազմաթիվ չարաշահումների վերաբերյալ փաստեր կան: ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Նա մի շարք չարաշահումների դեպքեր նկարագրեց, ապա հավելեց. «Այսքան ժամանակ դուք ընդունել էիք սուպերվարչապետական մոտեցումը, բայց ձեր թիմակիցը կառավարել է այդ կառույցը եւ իր օրոք լոյալ է եղել  կոռումպացված, թալանչիական կոստյումին: Ինչպես կմեկնաբանեք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բոլոր բացահայտումները: Դուք իրավացիորեն նշեցինք, որ ուղարկվել է դատախազություն, որտեղ պետք է բոլոր դեպքերը պատշաճ ձեւով քննեն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Բայց հանուն արդարամտության, ուզում եմ ընդգծել, որ ես տեղյակ եմ, որ վերջերս քրեական գործ էր հարուցվել այն փաստի առիթով, թե ինչպես Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության պատկանող ավտոմեքենայի հետ կապված չարաշահումներ էին տեղի ունեցել, աշխատավարձեր էին դուրս գրվել տարբեր մարդկանց վրա: Նաեւ մամուլում հրապարակումներ եղան, թե ինչպես մի խմբակցության ղեկավար պետական բյուջեից որպես Երեւանում բնակարան չունեցող պատգամավոր, ԱԺ-ից գումարներ էր ստացել եւ ըստ էութփյան, իր ընտանիքին պատկանող հիփոթեքային վարկն էր փակել: Ես ցավում եմ, որ մեր իրավապահ մարմիններն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ օրինախախտներին նկատմամբ եւ երեւի թե ես համաձայն եմ ձեզ հետ, որ կոռուպցիայի եւ չարաշահումների բոլոր դեպքերը պետք է պատշաճ  ձեւով քննեն:

Ես հույս ունեմ, որ դուք էլ կհետեւեք, որ արվի պատշաճ քննություն եւ բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Արմեն Եղիազարյանը արձագանքեց, որ վարորդի հետ կապված դեպքը նաեւ քաղաքական մոտիվներ է ունեցել եւ տեղին չէ զուգահեռներ տանել 20-50 հազար դրամի պատմությունը իշխող թիմի անդամի կողմից ղեկավարած կառույցի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների հետ:

Վարչապետի պաշտոնակատարի արձագանքն ավելի կոշտ էր. «Պարոն Եղիազարյան, խնդրում եմ ուշադիր նայեք ինձ: Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա արդեն 1,5 տարի բանտում են կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր կուսակցության անդամ, իմ քաղաքական մերձավոր ու իմ կողմից նշանակված մարդ:

Էտ ի՞նչ նկատի ունեք: Այն, ինչ նկատի ունեք, չեք կարող նկատի ունենալ ու որևէ մեկը չի կարող նկատի ունենալ: Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ зарубите себе на носу»,-ասաց նա: