Անգամ նիկոլիստներն են շշկռվելու. Իսկ ԱԺ-ում սրանց կմիանա ԲՀԿ-ն, որը Նիկոլի տակից փախնելու հնարավորություններ է փնտրում

Մանրամասներ

ա

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից. 

«Ընդդիմության երկճյուղումը հանրապետականի դաշինք եւ Քոչարյանի ընտրական բլոկի լուրջ առավելություններ կապահովի ընտրությունների ժամանակ, սակայն այն պարունակում է նաեւ մեծ վտանգներ։

Որեւէ կասկած չկա, որ երկու դաշինքներն էլ ԱԺ ընտրական շեմը կհաղթահարեն։ Սա բավական առողջ ընտրական ռելիեֆ է եւ իրարից ձայն փախցնելու խնդիր չի կարող լինել։ Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հանդուրժում Քոչարյանին, բայց մտածում են Հայրենիքը չկորցնելու մասին, կքվեարկեն հանրապետականի բլոկի օգտին, եւ համապատասխանաբար, նրանք, ովքեր պատկերացնում են վերածնունդը, բայց նկատառումներ ունեն Սերժ Սարգսյանի վերաբերյալ, կքվեարկեն ՀՅԴ-Սյունեցիներ դաշինքի օգտին։ Այսինքն, այս ուժերը առանձին-առանձին հանդես գալով ձայներ չեն կորցնում, այլ միայն շահում են։

Ավելին, լուրջ սիներգետիկա կստեղծվի այս երկու ուժերի կազմակերպչական, քարոզչական, մոնիթորինգային, դիտորդական եւ այլ ուժերի համադրումից։ Անգամ նիկոլիստներն են շշկռվելու՝ չհասկանալով, թե ում դեմ պայքարեն, ում հայհոյեն։ Այնպես, որ իրարից ձայներ փախցնելու մասին խոսք չի կարող լինել։ Իսկ ԱԺ-ում սրանց կմիանա ԲՀԿ-ն, որն արդեն երեք տարի է, ինչ Նիկոլի տակից փախնելու հնարավորություններ է փնտրում, եւ կառաջանա այնպիսի հզոր դաշինք, որը վերջ կդնի ապուշության եւ դավաճանության այս եռամյակին։

Այս ամենը ճիշտ է մի դեպքում՝ եթե երկու դաշինքներն էլ նպատակ են դրել երկիրը Նիկոլից ազատել, եթե առաջնահերթություն չեն համարում ամեն գնով իշխանության գալը: Այլապես սկսվելու է իրար հանդեպ զրպարտանքների եւ հայհոյանքների շարան։ Սկսվելու է ձայներ փախցնելու գործընթաց, որն այս դեպքում, իհարկե, իրար հանդեպ է լինելու, քանի որ դա ամենահեշտն է՝ նրանց էլեկտորատներն իրար ամենամոտն են։

Իհարկե, Նիկոլը ջանք չի խնայի խթանելու այս երկու դաշինքների միջեւ թշնամանքը, նրանց՝ առանձին-առանձին իշխանության համար պայքարը, եւ divdide et impera սկզբունքով շարունակելու փորձել խուսափել բանտից, այսինքն՝ մնալու իշխանության եւս 1-1,5 տարի՝ մինչեւ հաջորդ արտահերթ ընտրությունները»։