Լավրովը Հայաստան է գալիս. նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Մանրամասներ

ա

Լավրովը Հայաստան է գալիս: Այսօր մեկնարկում է ՌԴ արտգործնախարարի Հարավկովկասյան այցը։ Մայիսի հինգին նա երկօրյա այցով կժամանի Երեւան, որի ընթացքում կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ, իսկ մայիսի 10-11-ին Լավրովը կլինի Բաքվում։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այցի օրակարգում Ղարաբաղյան իրադրությունն է, մասնավորապես՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ավելի վաղ հաստատել էր, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ից մինչեւ 11-ը կլինի տարածաշրջանում՝ Մոսկվա-Երեւան-Բաքու։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ նախատեսված են բանակցություններ՝ «երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»։