Բայդենը պատժում է Էրդողանին. Միացյալ Նահանգներից 5-րդ սերնդի 100 F-35A կործանիչներ գնելու Թուրքիայի ծրագրերը խափանվել են

Իրավիճակ

ա

Թուրքական EDAM վերլուծական կենտրոնի անվտանգության և պաշտպանության ծրագրի տնօրեն Չան Քասափօղլուի ապրիլյան զեկույցում նշվում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի սպառազինությունը հաջորդ 2 տասնամյակների ընթացքում լուրջ փորձությունների է ենթարկվելու, հայտնում է Ahval թերթը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի չորրորդ սերնդի F-16 և երրորդ սերնդի F-4 ինքնաթիռները շարքից դուրս են գալիս, իսկ դրանք հինգերորդ սերնդի 100 F-35A կործանիչներով փոխարինելու Թուրքիայի ծրագրերը խափանվել են, քանի որ Միացյալ Նահանգները Թուրքիային, Ռուսաստանի Դաշնությունից  S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո, հանել է F-35-երի ծրագրից։

ա

«F-35A-ը կարևոր է։ S-400-ը դեռևս մարտական հաջողություն չի գրանցել», - նշել է Քասափօղլուն և հիշեցրել, որ Թուրքիան, ի տարբերություն Արաբական Միացյալ Էմիրությունների, արտադրող համընկերության (կոնսորցիում) անդամ էր:

«Թուրքիայի համար F-35-ը ոչ միայն մարտական ինքնաթիռ էր, այլ նախագիծ, որում թուրքական պաշտպանական համակարգը կունենար հարյուր միլիոնավոր դոլարների պորտֆոլիո և աշխատանք կառաջարկեր հազարավոր մարդկանց», - ասել է Քասափօղլուն։

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել նաև ծրագրին ներգրավված թուրքական արդյունաբերողների կորուստները և հավելել, որ ամերիկյան կործանիչների ծրագրից դուրս գալը բացասաբար է ազդել Թուրքիայի վրա։