Բայդենի հույսերը կարդարանա՞ն. ԱՄՆ նախագահը Պուտինից դրական պատասխան է ակնկալում

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել հունիսին Եվրոպա կատարելիք շրջագայության ընթացքում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ամերիկացի նախագահը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով նրանցից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա հունիսին:

«Այո՛, հուսով եմ և ակնկալում եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Բայդենը:

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ առաջարկելով հանդիպել երրորդ երկրում և քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը: