Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Մանրամասներ

ա

Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են նաեւ կաթնամթերքի եւ հացահատիկային ապրանքների գները: «Ազդում են անեւ արտարժույթի փոխարժեքները:

Սակայն հետաքրքիր է, որ փոխարժեքի անկման ժամանակ գները նույնքան արագ չեն ընկնում, ի տարբերություն աճի հետ կապված իրավիճակին»,- հավելեց ԿԲ ղեկավարը՝ ոչ մի սփոփիչ բան չասելով Հայաստանի բնակիչների համար, որտեղ  զգալիորեն աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: