ԿԱՐԵՎՈՐ. Ի՞նչ է որոշել Ալիևը. Ադրբեջանն ԱՄՆ-ից զենք կստանա. Բայդենը տվել է թույլտվությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը, որը սահմանափակվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության պատճառով, գրում է The Hill-ը:

Այն վերաբերում է ազատության աջակցման մասին 907-րդ օրենքին:

Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Ադրբեջանին նման օգնությունը չի խանգարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման մասին բանակցությունների հարցով ընթացիկ ջանքերին:

Նշվում է, որ այդ որոշումը դատապարտել է Ամերիկայի հայ համայնքը՝ դա գնահատելով որպես դավաճանություն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

«Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը նշանակում է կանաչ լույս Ադրբեջանի ռեժիմին, հակասում է նրա դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,-ասվում է Ամերիկայի հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ: