Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել. իմքայլական պատգամավոր

Մանրամասներ

ա

Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը ունեցել է շատ բարդ տարի, որը սկսվել է կորոնավիրուսային աղետով և ավարտվել մի խայտառակ արհավիրքով՝ պատերազմով, որն աննախադեպ էր ամբողջ աշխարհի պատմության մեջ։

Նման պատերազմ դեռ չէր եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ժամանակին համարձակություն է ունեցել կանգնելու Արցախի կողքին»,– ասաց նա։