Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի թեկնածուի ընտրությունը:
Թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը, որ գնան արտահերթ ընտթրությունների:
Քվեարկության արդյունքներով` Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ, դեմ` երեք, ձեռնպահ՝ 75 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:
0Comments