Մոսկվան և Պեկինը կգնան հարկադրված դաշինքի, որին դիմակայելը Վաշինգտոնի համար աղետ կլինի

Մանրամասներ

1

Ռուսաստանի վերաբերյալ ԱՄն նախագահ Ջո Բայդենի ոչ բարյացակամ հայտարարությունները Մոսկվային և Պեկինին դրդում են հարկադրված դաշինքի, որին դիմակայելն աղետ կլինի Վաշինգտոնի համար, գրում է The National Interest պարբերականը:

Ավելի վաղ, Կոնգրեսում ելույթի ժամանակ, Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ն չի ձգտում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց հակամարտության դեպքում Մոսկվային սպառնացել էր «հետևանքներով»: Միաժամանակ ԱՄն առաջնորդը շեշտել էր, որ երկու երկրները կարող են համագործակցել ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում:

Պարբերականը նշում է՝ նման խոսքերով Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «վերջին նախազգուշացումն» է տվել: Ըստ լրատվամիջոցի՝ հարաբերությունների սրման դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի «երկու ճակատով պայքարել» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ:

«Քանի որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է Մոսկվայի և Պեկինի հետ արժեքների դիմակայության քաղաքականության, Վաշինգտոնը չպետք է մոռանա ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունու հիմքում ընկած աշխարհաքաղաքական ռիսկերի մասին»,- ասվում է հոդվածում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը Պուտինին առաջարկել էր անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում` քննարկելու երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրները: Ավելի ուշ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզաբանել էր, որ խոսքը վերաբերում է հանդիպման՝ առաջիկա շաբաթների ընթացքում անցկացմանը:

Մոսկվան, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, դրական է ընդունել այս գաղափարը և ուսումնասիրում է այն: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ամսաթվերի վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, բայց խոսքն ամռան ամիսների մասին է: Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի գաղափարը խորը վերլուծություն է պահանջում:

«Ամեն անգամ հանդիպման մասին Վաշինգտոնի հայտարարությունները պատժամիջոցների մասին բառերի կողքին են»,- մանրամասնել է Պեսկովը: